Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Ա. Բազարչյան. Ծխախոտը պետք է թանկ լինի, որ չծխեն

Ա. Բազարչյան. Ծխախոտը պետք է թանկ լինի, որ չծխեն

Հայաստանում ծխում են տղամարդկանց 50 տոկոսից ավելին և կանանց 3 տոկոսը` մարզերում կանանց ծխելու տոկոսը ավելի ցածր է, մայրաքաղաքում` մինչև 7 տոկոս: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը:

 

Նա նաև նշեց, որ այժմ այս ուղղությամբ ուսումնասիրություններ են անցկացվում, արդյունքները պարզ կլինեն փետրվար-մարտ ամիսներին. Այժմ հարցումներն ավարտվում են:

 

Կանանց և աղջիկների շրջանում վերջերս հարցում է անցկացվել` հիմնականում բժշկական բարձրագույն  ուսումնական հաստատություններում և քոլեջներում: Ըստ ԱՆ ներկայացուցչի՝ պարզվել է, որ բուհերում աղջիկների 10 տոկոսն է ծխում, իսկ քոլեջներում ցուցանիշն ավելի ցածր է:

 

Մասնագետը կարևորեց չծխելու ուղղությամբ քարոզչությունը, թեև նկատեց, որ հնարավոր է քարոզչությունը քիչ է, և որպես ձեռբքերում՝ շեշտեց, որ տղամարդկանց շրջանում ծխելու նվազեցում է գրանցվել:

 

Ինչ վերաբերում է դեռահասների և երիտասարդների շրջանում ծխելու խնդրին, ապա Ալեքսանդր Բազարչյանը հաղորդեց, որ այս առումով Հայաստանի ցուցանիշները դրական են` հարևան երկրների, նաև Ուկարինայի, Ռուսաստանի հետ համեմատած. Իրավիճակը նա բացատրեց ազգային մենթալիտետով:

 

Նա խոսեց նաև ծխախոտի գովազդի վերջնական արգելքի կարևորության մասին՝ նշելով, որ գովազդը պետք է  զրոյացնել` աշխատել օրենսդրության վրա:

 

Ա. Բազարչյանը փոխանցեց, որ կանայք այժմ չեն թաքցնում ծխելու փաստը, ավելին՝ փոխանցնեց միջազգային մի փորձագետի դիտարկում` Հայաստանում կանայք ավելի շատ ցույց են տալիս, որ ծխում են:

 

«Ծխախոտի թանկացումը, գնային միջոցները լավագույնս նպաստում են ծխախոտի օգտագործման նվազեցմանը»,- շեշտեց ԱՆ ներկայացուցիչը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ